Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Քանդել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը

Քանդել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը
04.03.2024 | 15:00

Բաքվի բռնապետական վարչախմբի հերթական վանդալիզմը:

Հերթական շառաչուն ապտակ-դասը առ այն, որ շարունակական զիջումները մոտեցնում են մեր հայրենիքում մեր ֆիզիկական ու մշակութային գոյության վերջը:

Հերթական ահազանգը՝ համախմբվելու այս հակազգային անպատվության թողտվության ու համահեղինակության դեմ:

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4127

Մեկնաբանություններ